Բավ է պառակտվել
09-07-2014 11:54

ՄԱԿ-ը Լիբիայից իր աշխատակիցներին հանել է

ՄԱԿ-ը Լիբիայից տարհանել է իր աշխատակիցների մի մասին, Քանի որ այդ երկրում իրավիճակը կտրուկ վատացել է: Դա հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ-ի Լիբիայի աջակցության առաքելությունը ժամանակավորապես կրճատում է անձնակազմի թվաքանակը՝ երկրում անվտանգության պայմանների վատթարացման հետ կապված», - ասել է նա: Ըստ Դյուժարիքի՝ «սա ժամանակավոր քայլ է եւ կվերանայվի՝ հենց իրավիճակը բարելավվի»:

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե առաքելության քանի անդամների են տարհանել: Սակայն իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ խոսքը անձնակազմի 60 տոկոսի մասին է: Եղած տվյալներով՝ նրանց ուղարկել են Իտալիա: