Բավ է պառակտվել
28-04-2014 10:28

Մակեդոնիայում խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը


Մակեդոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, հաղթանակ է տարել Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը՝ Մակեդոնական ազգային միասնության ժողովրդավարական կուսակցությունը: Սակայն սրանք նախնական տվյալններն են, գրում է lenta.ru-ն: Պետության գործող ղեկավար Գեորգի Իվանովն իր հերթին հաղթում է նախագահական ընտրություններում:
Ընտրատեղամասերի 99 տոկոսից ստացված քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող կուսակցություն, ըստ նախնական տվյալների՝ հավաքել է 42.27 տոկոս ձայն: Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 22,8 տոկոսով: Նախագահ Գեորգի Իվանովն առաջատար է՝ հավաքելով ընտրողների ձայների 56 տոկոսը, իսկ նրան անմիջապես հետևում է Ստևո Պենդարովսկին՝ 39,49 տոկոս ձայնով:
Սոցիալ-դեմոկրատները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անցել են ժողովրդավարական նորմերի խախտումներով: