Բավ է պառակտվել
25-07-2014 11:08

Առաջին անգամ առանց Ասադի հետ համաձայնեցնելու ՄԱԿ-ն օգնություն է ուղարկել Սիրիա

ՄԱԿ-ը Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ն:
Սննդով և առաջին անհրաժեշտության իրերով 9 բեռնատարներ երեկ հատել են թուրք-սիրիական սահմանը։ Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ն ընդունել էր որոշում, որը թույլ է տալիս հումանիտար օգնության մատակարարում իրականացնել Սիրիա՝ առանց սիրիական կառավարության համաձայնության։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 10.8 մլն սիրիացի օգնության խիստ կարիք ունի։