02-04-2014 11:44

ՄԱԿ-ը պատրաստվում է «Ժնև-3»-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարերլ է, որ ՄԱԿ-ը սկսել է պատրաստվել Սիրիային նվիրված 3-րդ համաժողովին՝ «Ժնև- 3»-ին։ Ըստ նրա՝ համաժողովի հաջողության համար կպահանջվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությունը։
«Մեզ անհրաժեշտ է միավորել միջազգային հանրության քաղաքական կամքը։ «Ժնև-2» համաժողովը մեծ հեռանկարների չի հանգեցրել, և մենք աշխատում ենք «Ժնև- 3» հանդիպման անցկացման ուղղությամբ»,- հայտարարել է գլխավոր քարտուղարն ու ավելացրեց, որ կպահանջվի «գլխավոր գործող անձանց աջակցությունը, ինչպես ԱՄՆ-ն և Ռուսաստանն են»: