Բավ է պառակտվել
21-07-2014 09:27

ՄԱԿ-ը Գազայում հրադադարի կոչ է անում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավարտել է Գազայի հատվածին նվիրված արտակարգ նիստը և անհապաղ հրադադարի կոչ արե:ԱԽ-ում խորին մտահոգություն են հայտնել զոհերի մեծ թվի առիթով, որը Պաղեստինի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով հասել է 469-ի:

Հուլիսի 20-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ անցկացնելու կոչ է արել: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: