Բավ է պառակտվել
20-08-2014 10:52

Հրադադարը խախտելու համար ՄԱԿ-ը դատապարտել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դատապարտել է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:: Գլխավոր քարտուղարի հայտարարության  մեջ նշվում է, որ ՄԱԿ-ում խորապես անհանգստացած են ռազմական գործողությունների վերսկսմամբ, որի համար պատասխանատվություն են կրում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը: Գազայի հատվածում ճգնաժամի պատճառներից մեկը ՄԱԿ-ում անվանել են Իսրայելի կողմից տարածաշրջանի արգելափակումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ չնայած հրադադարը և 24 ժամով երկարացնելուն, պաղեստինցիները և իսրայելցիները վերսկսել են միմյանց դեմ մարտական գործողությունները: