Բավ է պառակտվել
03-04-2014 10:39

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան. Քեսաբյան դեպքերով մտահոգ են նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի իրադարձություններով, մտահոգ են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը, փոխանցում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը: ԱԽ-ի որոշ անդամներ ՄԱԿ-ի առաջ հարց են բարձրացրել՝ անել ավելին՝ քեսաբահայերի խնդիրները լուծելու համար: Դեսպան Փաուերին համապատասխան հարցում է հղել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: Դեսպան Փաուերը Քեսաբի խնդիրը մեծ մտահոգություն է անվանել: Նա նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Հայ դատի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ Կալիֆոռնիայի հայության անունից շնորհակալություն է հայտնում կոնգրեսական Շիֆին՝ քեսաբահայության հարցը բարձրացնելու համար: Գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Save Kessab ահազանգով 100 հազար թվիթ է արվել, որոնցից շատերում օգտատերերը դիմում են ՄԱԿ-ին՝ այս խնդրով զբաղվելու համար: