Բավ է պառակտվել
10-07-2014 11:17

Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի, որի թեման կդառնա Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի սրացումը: Հանդիպման սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրազեկի Անվտանգության խորհրդի անդամներին տարածաշրջանում ընթացիկ իրադրության մասին, ինչից հետո տեղի կունենա քննարկում փակ դռների հետևում: Նիստը հրավիրվել է արաբական և իսլամական մի շարք պետությունների նախաձեռնությամբ, որոնք մտահոգ են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման միջև կոնֆլիկտի սրմամբ: Պաղեստինյան իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում թիրախների հրթիռակոծումն սկսվելուց ի վեր 68 մարդ է մահացել, իսկ 400-ից ավելի մարդ վնասվածք է ստացել: