Բավ է պառակտվել
01-07-2014 15:27

Ըստ ՄԱԿ-ի Հալեպի մոտ 1 մլն բնակիչ զրկված է մաքուր ջրից

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС –ը Սիրիայի Հալեպ քաղաքի մոտ 1 մլն բնակիչներ մաքուր ջրի խնդրի առաջ են կանգնած։ Մեգապոլիսի որոշ շրջաններում ջուր լինում է 5 օրը մեկ՝ 6 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Կառավարական ուժերի և զինյալների բախումների պատճառով առանց այն էլ առկա ջրամատակարարման դժվարություններն ավելի են բարդացել՝ ջրամաքրման կայանի մոտ գտնվող թունելում իրականացված պայթյունի հետևանքով, որը կազմակերպել էին զինյալները՝ հունիսի 2-ին։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության տեղեկություններով՝ վատացել է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը։
«Հալեպի որոշ շրջաններ ամբողջությամբ զրկված են էլեկտրաէներգիայից, իսկ այլ շրջաններ օրը մեկ ժամից էլ քիչ են հոսանք ունենում։ Հալեպի մեծ մասում ավելի քան 10 օր է ջուր չկա։ Որոշ շրջաններ ջուր ստանում են միջինում 5 օրում 6 ժամ տևողությամբ»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքերով՝ Կարմիր մահիկի սիրիական թևը բանակցում է հակամարտող կողմերի հետ, որպեսզի վերանորոգվի ջրահեռացման համակարգն ու էներգամատակարարման լարերը, որոնք վնասվել էին հունիսի 2-ին՝ Հալեպի մոտ 1 մլն բնակչի թողնելով առանց ջրի։