09-04-2014 18:59

ՄՍԿ-ի աշխատակիցները Հալեպում են՝ հումանիտար օգնության համար

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և սիրիական Կարմիր Մահիկի աշխատակիցներին հաջողվել է 10 ամիսների ընթացքում առաջին անգամ հումանիտար օգնություն հասցնել սիրիական Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված արևելյան հատված: Գործողությունն իրականացվել է բոլոր կողմերի միջև կրակի դադարեցումից հետո, որը պահպանվել է այդ առաքելության ընթացքում,տեղեկացրել է սիրիական Կարմիր Մահիկի շտապ գործողությունների բաժնի ղեկավար Խալիդ Էրկուսին: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում բեռի առաքումն անվանել են «հազվագյուտ և ռիսկային գործողություն» և հավելել, որ այն իրականացրած մարդիկ «Արևելյան Հալեպում սարսափելի հումանիտար վիճակի» ականատես են դարձել, այդ թվում՝ ջրի և սննդի բացակայության: