Բավ է պառակտվել
04-12-2014 08:52

Մահչուփյանը սկանդալային հայտարարություն է արել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին հայտարարություն է արել Իմրալ բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ, որը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանը մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին, որի ընթացքում խոսել է քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից։ Մահչուփյանը, քրդական հարցի կարգավորման մեջ կարեւորելով Աբդուլլահ Օջալանի դերը, ասել է, թե նա եզակի մարդկանցից մեկն է, ով 10 տարվա ընթացքում կարողացել է փոխել տալ իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ «Աբդուլլահ Օջալանը, իրոք, գաղափարական առաջնորդ է։ Օջալանը շատ մեծ հեղինակություն ունի։ Դա, իհարկե, ինքն է ստեղծել։ Նա շատ կորցնելու բան չունի։ Նա աշխարհի մասշտաբով խնդրի կրող է, առաջնորդ եւ եթե այդ խնդիրը լուծի, կանցնի պատմության մեջ։ Աբդուլլահ Օջալանին ինչ որ բան տալու կարիք չկա, նա վերցնում է առանց դա էլ։ Եւ դրանով նա դառնում է խարիզմատիկ առաջնորդ»,-ասել է Էթյեն Մահչուփյանը։.