13-08-2014 10:34

Բաղդադում մահապարտը պայթեցրել է իրեն վարչապետի տան մոտ

Բաղդադում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդեր ալ Աբադիի տան մոտ, հայտնում է gazeta.ru-ն:

«Մահապարտն իրեն պայթեցրել է անցակետի մոտ, որը գտնվում է վարչապետի տան մոտ»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:

Տուժածների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:

Ավելի վաղ, Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը Հայդեր ալ Աբադիին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել: