Բավ է պառակտվել
29-10-2014 08:07

Զամբիայի նախագահը վախճանվել է Լոնդոնում՝ անհայտ հիվանդությունից

Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան հոկտեմբերի 29-ին վախճանվել է Լոնդոնում, որտեղ բուժվում էր անհայտ հիվանդությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Զամբիայի մասնավոր լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախարարները պատրաստվում էին հանդիպել նախագահի հետ։ Կառավարության պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից։ Մայքլ Չիլուֆյա Սաթան Զամբիայի նախագահն էր 2011թ. սեպտեմբերի 23-ից։ Նա երկրի խոշորագույն կուսակցության՝ «Հայրենասիրական ճակատի» առաջնորդն էր։ Զամբիան «հումանիզմի կառուցման» դարաշրջանում դարձել էր աշխարհի ամենաաղքատ երկիրը. բնակչության 82 %-ն աղքատության շեմին է։ Մասնավոր գործարարության անցումը տնտեսության աճի էր հանգեցրել։