Բավ է պառակտվել
14-11-2014 09:11

Մահացել է վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ Կախա Բենդուկիձեն

Նախօրեին Լոնդոնում վախճանվել է վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ, ձեռներեց, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն: Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը: Բենդուկիձեն ընդամենը 58 տարեկան էր: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն: Մինչև 2004 թվականի կեսերը Բենդուկիձեն ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել Ռուսաստանում, մասնավորապես, եղել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» հոլդինգի գլխավոր տնօրենը:
2004 թվականին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով նա վերադարձել է Վրաստան եւ զբաղեցրել Էկոնոմիկայի նախարարի, այնուհետեւ Տնտեսական բարեփոխումները համակարգող նախարարի պաշտոնները: Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում» զեկույցի համաձայն՝ Բենդուկիձեի օրոք 2004-2007թ.թ. Վրաստանը դարձել է աշխարհի ամենից բարեփոխվող երկիրը: Մասնավորապես, բիզնեսի թեթեւ վարման երկրների վարկանիշում Վրաստանը 137-ից բարձրացել է մինչեւ 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Գերմանիայից եւ Ֆրանսիայից: 2014 թվականի մայիսին Բենդուկիձեն ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերը եւ դարձել Ուկրաինայի կառավարությանն առընթեր Տնտեսական եւ խորհրդատվական խորհրդի անդամ: