Բավ է պառակտվել
07-07-2014 15:08

Կյանքից հեռացել է Էդուարդ Շևարդնաձեն

Թբիլիսիում 87 տարեկան հասակում մահացել է Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն։
Էդուարդ Շևարդնաձեն ծնվել է 1928թ.-ին։ 1951թ.-ին ավարտել է Վրաստանի Կոմունիստական կուսակցության կուսակցական դպրոցը։ 1959թ.-ին ավարտել է Քութաիսիի մանկավարժական համալսարանը՝ ստանալով «պատմաբանի» որակավորում։ Կարիերա է արել կոմունիստական կուսակցության տարբեր օղակներում։ 1995թ.-ի նոյեմբերի 5-ին Վրաստանի նախագահ է ընտրվել։ 2000թ.-ի ապրիլի 9-ին վերընտրվել է հերթական ընտրություններում՝ ստանալով քաղաքացիների 80%-ի ձայները։ Ավելի ուշ «վարդերի հեղափոխության» արդյունքում զրկվել է պաշտոնից։