Բավ է պառակտվել
22-02-2014 11:38

Վենեսուելայի նախագահն Օբամային բարձր մակարդակի երկխոսություն է առաջարկում

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է բարձր մակարդակի երկխոսություն սկսել:
Մասնավորապես նա նշել է. ՛՛Ես, նախագահ Օբամա, հայրենասիրական ու հեղափոխական Վենեսուելայի և ԱՄՆ-ի կառավարության միջև երկխոսության կոչ եմ անում, ես ընդունում եմ մարտահրավերը, և եկե՛ք երկխոսություն սկսենք և սեղանին դնենք ողջ ճշմարտությունը՛՛:
Ավելի վաղ Մադուրոն մեղադրել էր Վաշինգտոնին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձերին մասնակցության համար. Կարակասում վերջերս բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 137-ը։