Բավ է պառակտվել
10-04-2014 12:23

Լյութերական եկեղեցին արգելում է նույնասեռ ամուսնությունները

Նորվեգիայի լյութերական եկեղեցու գլխավոր սինոդը հրաժարվում է նույնասեռական զույգերին եկեղեցական ամուսնության իրավունք տրամադրելուց:

Նույնասեռական միությունների ճանաչման հարցը Նորվեգիայի եկեղեցու օրակարգում սրությամբ դրվել էր դեռեւս 2013թ-ի հոկտեմբերին, երբ 12 եպիսկոպոսներից 8-ը գեյերին եւ լեսբուհիներին եկեղեցական պսակադրության հնարավորություն ընձեռելուն կողմ էին արտահայտվել:

Նորվեգական օրենսդրությամբ 1993թ.-ից թույլատրում են նույնասեռական զույգերի ամուսնությունների քաղաքացիական գրանցումը եւ նրանց կողմից երեխաներ որդեգրելը: