Բավ է պառակտվել
25-03-2014 12:17

Ուորլիք. Համաձայնություն կա Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով անցկացնելու հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հերթական գրառումնե է արել, ըստ որի Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և սկզբունքորեն համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով անցկացնելու հարցում: Ուորլիքի խոսքով՝ մնում է ճշտել ամսաթիվը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո ևս մի գրառում է արել Twitter-ի իր էջում՝ մասնավորապես գրելով. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, մենք կարող ենք ճանապարհ գտնել տևական խաղաղության համար»: