Բավ է պառակտվել
22-02-2014 14:03

ԵՄ-ն գիտակցում է, որ ԼՂՀ հիմնահարցը խոչընդոտ է տարածաշրջանի զարգացման համար

ԵՄ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական կայունությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ ակումբի առաջին վերապատրաստումների մասնակիցների հարցերին:

Ըստ նրա, Եվրամիությունը գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանի զարգացման ճանապարհին և հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ՛՛Մենք կոչ ենք անում կողմերին անել հնարավոր ամեն ինչ համաձայնության հասնելու համար՛՛,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աշխատում է Մինսկի խմբի հետ փոխհամագործակցության սկզբունքով:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն դասական իմաստով անվտանգության երաշխիքներ ներկայացնող կառույց չէ. տնտեսական ու ինստիտուցիոնալ ուղղությունները չեն առանձնանում ռազմական բաղադրիչից: