Բավ է պառակտվել
21-07-2014 16:19

Լուգանսկի շրջանում դպրոցականներն ականի վրա պայթել են

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Լիսիչինսկ քաղաքի «Չերնոմորկ» հանքի շրջանում երկու դպրոցականներ պայթել են ականի վրա:
՛՛Լիսիչանսկի շրջանի «Չորնոմորկ» հանքի մոտակայքում անջատողականների կողմից տեղադրված ականից երկու դպրոցական են պայթել՛՛, - հաղորդում է պարբերականը: «Էսպրեսո.TV» ինտերնետ-ալիքը, վկայակոչելով Լուգանսկի ոստիկանության պետին, հաղորդում է, որ 1998թ. եւ 1999թ. ծնված երկու երեխաներ հուլիսի 19-ին հոսպիտալացվել են հիվանդանոց: Իրավապահների տվյալներվ՝ երեխաներից մեկը՝ ստորին եւ վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներից վերականդանացման բաժանմունքում մահացել է: Երկրորդ տուժողը ծանր վիճակում է գտնվում: