Բավ է պառակտվել
02-06-2014 18:42

Լուգանսկում սահմանապահ ջոկատը ենթարկվել է հարձակման. տեսանյութ

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի սահմանապահ ջոկատն առավոտյան ժամը 04։00-ին ենթարկվել է զինյալների մի քանի հարձակման, որոնք, սակայն, հետ են մղվել։
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը հղումով, հարձակումների հետևանքով գրանցվել է մի քանի վիրավոր։
«Ինքնաձիգների ու նռնականետների կիրառմամբ առաջին հարձակումը սկսվել է ժամը 04։00-ին ու տևել մոտ 40 րոպե։ Սահմանապահներն այն հաջողությամբ հետ են մղել, սակայն ավելի ուշ հարձակումները վերսկսվել են՝ դիպուկահարների մասնակցությամբ։ Այնուհանդերձ, հարձակումների 2-րդ և 3-րդ ալիքները ևս հետ են մղվել»,- նշվում է դեպքի առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ժամը 07։00-ի դրությամբ հարձակվողների թիվը հասել է 400-ի։ Նրանք արգելափակել են ջոկատի հարևանությամբ եղած շենքի բնակիչներին՝ կրակ արձակելով նրանց տան պատուհաններից։
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին օրերին զինյալները սկսել են հաճախակի հարձակվել ուկրաինական սահմանապահ ջոկատների վրա։