Բավ է պառակտվել
30-04-2014 17:05

Լուգանսկում Դաշնության կողմնակիցները գրավել են շրջանային հեռուստակայանը

Լուգանսկում Դաշնության կողմնակիցները գրավել են շրջանային պետական հեռուստառադիոընկերությունը (ЛОТ): Այդ մասին հայտնել է քաղաքում «Русский сектор – Украина» շարժման համակարգող Վլադիմիր Կարասյովը: 

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լուգանսկի շրջանային հեռուստառադիոկայանը այժմ գտնվում է ապստամբների հսկողության ներքո:

"Այո, "վերցրեցինք" հեռուստակայանը և ընկերությունը", - հայտարարել է Կարասյովը, - մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է , ժողովուրդը միացել է հավաքի մասնակիցներին, ոչ մի ընդհարումներ տեղի չեն ունեցել: Մարդիկ հանգիստ են: Իսկ ժամանող ոստիկանությունը զինաթափվում է և հեռանում շրջանից", - հավելել է նա:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք հեռուստառադիոկայանը կհեռարձակի ռուսաստանյան ալիքները:

Գորլովկա քաղաքում՝ մոտ 40 կիլոմետր Դոնեցկից դեպի հյուսիս, Ուկրաինայի Դաշնության կողմնակիցները գրավել են քաղխորհրդի և շրջանային ոստիկանության շենքերը: Բացի այդ այսօր շրջանի կարգավիճակի փոփոխման հարցով հանրաքվեի կողմնակիցները րավել են նաև Դոնեցկի շրջխորհրդի շենքը:

Ապրիլի 27-ին ապստամբները գրավել են ОГТРК ռադիոընկերության շենքը, որտեղ տեղադրել են "Դոնեցկի ժողովրդական հանրապետության" դրոշը: Նրանք պահանջել են անջատել ուկրաինական ալիքները և փոխարենը միանալ ռուսաստանյան ալիքներին: Նախկինում նրանք ևս բարձրաձայնել են նմանատիպ կոչեր:

Դոնեցկի ОГТРК ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Ջոլոսի խոսքով, ապստամբները պահանջում էին "անջատել բոլոր ուկրաինական ալիքները", սակայն հեռուստառադիոընկերության կենտրոնից այժմ հեռարձակվում է միայն ОГТРК-ի ազդանշանը:
"Այնտեղ մասնագետներ կային: Նրանք հասկացան ինձ: Ահա թե ինչու հաջորդ պահանջն էր "այդ մեր ալիքն է" և, եթե ես չեմ սխալվում, միացնել «Россия 24»-ը, պատմել է նա: