Բավ է պառակտվել
09-08-2014 10:03

Այսօր Թուրքիայում «լռության օր» է

Վաղը Թուրքիայում կկայանան նախագահական ընտրություններ: Դրան ընդառաջ այսօր երկրում «լռության օր» է՝, հետևաբար արգելված է ցանկացած քարոզչություն:
«Լռության օրը» կտևի մինչև վաղը՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ը. այդ ժամին երկրում կբացվեն բոլոր ընտրատեղամասերը: Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի ուղիղ քվեարկություն: Հանրապետության հռչակումից ի վեր այստեղ նախագահ է ընտրել խորհրդարանը: Ընտրելու իրավունք ունի ավելի քան 52.5 մլն մարդ: 2.7 մլն թուրք բնակվում է երկրից դուրս, նրանք կարող էին քվեարկել մինչև օգոստոսի 2-ը:

Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու: Գործող վարչապետ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելյահաթթին Դեմիրթաշը: Նշենք նաև, որ հարցումների համաձայն՝ առաջատարն Էրդողանն է: