Բավ է պառակտվել
12-02-2014 15:05

Կարակասում բողոքի են դուրս եկել լրագրողները

RT-ն տեղեկացնում է, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում առևտրի նախարարության շենքի առաջ մամուլի ներկայացուցիչները զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել: Հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջել են շտապ կերպով գումար տրամադրել՝ արտերկրում թերթի տպագրության համար նախատեսված թուղթ գնելու: Սուր դեֆիցիտի պատճառով շատ թերթեր կրճատում են խմբաքանակը կամ էլ առհասարակ դադարում տպագրվել: Տպագրության կրճատման ստիպված է գնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ համազգային մամուլը: Դա սպառնում է նաև կրճատումներով ու երկչրում գործազուրկների թվի ավելացմամբ: