Բավ է պառակտվել
04-06-2014 11:48

Լոս Անջելեսում դատախազները խոսում են նաև հայերեն

Լոս-Անջելես քաղաքի դատախազ Մայք Ֆոյերը հայտարարել է պաշտոնը ստանձնելուց հետո շրջանային դատախազների թիվը կրկնակի անգամ ավելացնելու մասին: Այն բանից հետո, երբ քաղաքի ղեկավարները ավելացնեն բյուջեի ծրագիրը, նա տեղական խնդիրների լուծման համար ավելի շատ դատախազներ կնշանակի:

Նախկինում ծրագիրը նվազել է քաղաքային բյուջեի կրճատման հետեւանքով: Նախքան Ֆոյերի պաշտոնավարումը շրջանային դատախազների թիվը 8 էր, եւ նա խոստացել է կրկնակի ավելացնել այն: Այժմ նույն ծրագրով աշխատում են 16 դատախազ, որոնք խոսում են իսպաներենով, կորեերենով, հայերենով եւ ռուսերենով:

Լոս-Անջելես քաղաքի դատախազի խոսքերով, շրջանային դատախազներն արդեն «խորապես արմատացել» են տեղական հասարակություններում; Բացի գործերի քննումից, շրջանային դատախազները բավականին կարեւոր հարցեր են քննարկում տան սեփականատերերի հետ, դպրոցական երեկույթների եւ այլ տեղական միջոցառումների ընթացքում: