Բավ է պառակտվել
28-04-2015 06:50

Իտալիայում ոչնչացվել է Հռոմի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստող խմբավորումը

Իտալիայի ՆԳՆ հատուկ գործողությունների վարչությունը ոչնչացրել է ահաբեկչական գործողություններ նախապատրաստող և ապօրինի ներգաղթի կազմակերպմամբ զբաղվող խմբավորման անդամներին: Օլբիայի կենտրոնում գտնվող խնամված վիլայում՝ զբոսայգու կողքին, գտնվում էին 10 պակիստանցի, ովքեռր ժամանակին Ուսամա Բեն Լադենի մերձավորներն էին: Նախկինում նրանք Պեշավարում գտնվող շուկայում Սարդինիայից ահաբեկչական գործողություն էին կազմակերպել, որի արդյունքում 2009 թվականին զոհվել է ավելի քան 100 մարդ: Խոսքը իրական ահաբեկչական խմբավորման մասին է, որը կապված է «Ալ Քայեդա»-ի, «Թերեք է Թալեբան»-ի (Theerek-e-Taliban) և «Թերեք է Նիֆազ է Շարիա»-ի (Theerek-e-Nifaz-e-Sharia) հետ: Նրանք մտադրվել էին ահաբեկչության փորձ կատարել Հռոմում 2010 թվականին, և, հավանաբար, Սուրբ Պետրոսի հրապարակում: Կալյարի քաղաքաքի դատախազության հետաքննության արդյունքում կալանավորվել է 10 մարդ (ևս 8 մարդ թաքնվել է արդարադատությունից): Նրանք բոլոր աֆղանցի և պակիստանցիներ են: Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչական գործունեության, սպանությունների, ապօրինի ներգաղթի կազմակերպման մեջ: Հետաքննությունը սկսվել է 2005 թվականին, երբ ծառայողական շունը պայթուցիկ է հայտնաբերել Օլբիայի նավահանգստում գտնվող բեռում, և դադարեցվել է 2012 թվականին նրանից հետո, երբ Պակիստանի ոստիկանության կաշառված աշխատակիցը զգուշացրել է տվյալ գործի դերակատարներին նրանց սպառնող վտանգի մասին և նրանք թաքնվել էին: Պակիստանի խմբավորման անդամները մեղադրվում են սպանությունների կազմակերպման, առևանգումների, պայթյունների մեջ: Իսկ Իտալիայու՟մ: «2010 թվականի կար ահաբեկչության ծրագիր, երբ ահաբեկիչը պատրաստ էր ինքնասպանություն գործել պայթուցիկի միջոցով», - նշված է կալանավորման որոշման մեջ: Սակայն Վատիկանին վերաբերվող ստույգ ծրագրերը դեռևս անհայտ են: 2010 թվականի մարտի 12-ին հայտնի է դարձել այն մասին, որ Հռոմի Ֆյումիչինո օդանավակայան ժամանել է ոմն Մուստաֆա Ալին «կամիկաձեի հետ միասին»: Ենթադրյալ մահապարտի անունն էր Թանվիր: Նա ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում և, ըստ Սուլթան Վալիի հեռախոսազրույցի, նա հասարակ ինքնասպան չէր, այլ «ֆիդայի»՝ զինյալ: Մահապարտի առաքելությունը կայանում էր նրանց «պարագլխի» ոչնչացման մեջ: Հատուկ գործողությունների դեպարտամենտի կարծիքով՝ խոսքը Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի մասին է, սակայն վերջնական եզրահանգումներ կատարելու համար բավականաչափ տվյալներ չկան: Այն մասին, որ Վատիկանում պայթուցիկ են փորձել տեղադրել, կարելի կռահել Հռոմում կալանավորված առևտրական Նիազ Միրի հեռախոսազրույցից: «Հռոմը մարդաշատ է: Մարդկանց թիվը հասնում է 4 միլիոնի: Եթե նա ներս անցնի և հայտնվի մարդկանց մեջ, ապա…»: Ոստիկանները սկսել են գործել, խուզարկություններ են կատարվել, սակայն մահապարտ Թանվիրը անհետացել է Օլբիայում: