07-06-2017 19:07

Թեհրանում խորհրդարանի վրա հարձակում գործած բոլոր ահաբեկիչները վնասազերծվել են

 

Թեհրանում իրանական խորհրդարանի վրա հարձակում գործած բոլոր չորս ահաբեկիչները վնասազերծվել են, այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Պատանդների ազատ արձակման օպերացիան ավարտվել է:
Չորեքշաբթի առավոտյան, մի խումբ զինված ահաբեկիչներ ներխուժել են խորհրդարանի շենք, և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, ինչից հետո ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն:
Նախնական տվյալներով, հարձակման արդյունքում զոհվել է 12 մարդ: Զոհերի թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Նշենք, որ հարձակում է իրականացվել նաև Այաթոլլա Խոմենիի դամբարանի վրա: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, երեք ահաբեկիչներ կրակ են բացել դամբարանի տարածքում գտնվող մարդկանց ուղղությամբ, իսկ չորրորդ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Ինչպես նշել էր «FARS» գործակալությունը, դա եղել է կին մահապարտ ահաբեկիչ: Բացի այդ իրանական հետախուզությունը հայտնել է, որ ևս մեկ ահաբեկչություն էլ կանխվել է: