Բավ է պառակտվել
12-09-2014 10:54

Ալիևը զինվում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է ենթականերին  անձնական օրինակ  ծառայել և  զինվել, հայտնում է haqqin.az-ը: Ադրբեջանում Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ Իլհամ Հեյդարովիչին ատրճանակ են նվիրել:  Ըստ տեղեկությունների՝ նվերը Պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրած «ամենաժամանակակից ատրճանակներից է»: Բացի այդ, վաղը Ադրբեջանը ձեռնամուխ է լինում ծավալուն օպերատիվ-տեխնիկական զորավարժությունների՝ Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաեւ Թուրքիայի ԶՈՒ զորամասերի ներգրավմամբ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև  սեպտեմբերի 20 –ը: