Բավ է պառակտվել
18-03-2016 09:44

ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են Թուրքիայի հետ միգրացիոն պայմանագիրը

Եվրամիության երկրների առաջնորդները համաձայնեցրել են Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի լուծման պայմանագրի նախագիծը: Այս մասին իր Twitter–ում հայտնել է Լյուքսեմբուրգի վարաչապետ Քսավյե Բեթթելը: Փաստաթուղթը մարտի 18-ին ներկայացվելու է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել հունական կղզիներ ժամանակող ապօրնի ներգաղթյալներին Թուրքիան վերադարձնելուն: «Մենք չենք որոշել ժանմկետներ, բայց Թուրքիան հստակ հասկանում է, որ «մեկը մեկի դիմաց» ծրագրի իրականացումը պետք է սկսել մի քանի օրվա ընթացքում»,- հայտնել է քաղաքական գործիչը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը պատրաստ է վետո դնել ԵՄ–ի ու Թուրքիայի միջև համաձայնագրին: Նա դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը արագացնելուն քանի դեռ Թուրքիայի իշխանությունները Կիպրոսի համար չբացեն իրենց նավահանգիստները ու օդանավակայանները: Մարտի 17-ին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտնել է, որ ԵԽ-ն մտադիր չէ պարզեցնել Թուրքիայի համար վիզաների վերացման ընթացակարգը, ամեն ինչ պետք է ազնիվ լինի: Նրա կարծիքով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ու միգրացիոն ճգնաժամի կարգավորման բանակցությունները պետք է իրար հետ կապակցված չլինեն: Մարտի 17-ին ու 18-ին Բրյուսելում անցնում է Եվրամիության գագաթնաժողովը, որի գլխավոր թեման միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարն է: ԵՄ ու Թուրքիայի միջև համաձայնագիրը նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի անխտիր բոլոր փախստականներին, որոնք Հունաստանում կհայտնվեն Թուրքիայի տարածքով: Դրա դիմաց Անկարան ուզում է առանց վիզա ռեժիմ Եվրոպայի հետ, ԵՄ-ին ինտեգրման մասին բանակցությունների արագացում և ֆինանսական օգնություն՝ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար: Այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել մարտի 7-ին Բրյուսելում՝ Եվրամիություն- Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում: