Բավ է պառակտվել
23-08-2014 10:23

170 ապօրինի ներգաղթյալ է կորել Լիբիայում նավաբեկության արդյունքում

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Տրիպոլիից 60 կմ հեռվում տեղի ունեցած նավաբեկությունից հետո անհետ կորած են համարվում 170 ապօրինի ներգաղթյալներ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Փայտե ինքնաշեն նավը խորտակվել է նախօրեին: Ափից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նավի բեկորները: Ափային պահպանության ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել 16 մարդու և հայտնաբերել 15 մարմին: Զոհերի ազգությունը չի հաջողվել պարզել, սակայն, ըստ իրավապահ մարմինների տվյալի, նրանց շարքում եղել են «մի քանի սոմալացիներ և էրիթրեցիներ»:
Անցած ամսվա ընթացքում խեղդվել է մի քանի տասնյակ մարդ, որոնք ինքնաշեն նավերով ծով էին դուրս եկել Լիբիայի ափերից: