Բավ է պառակտվել
15-09-2014 09:04

Առնվազն 200 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով

Լիբիայի ափերի մոտ խորտակվել է նավ՝ մոտավորապես 250 ներգաղթյալներով, ովքեր փորձում էին Եվրոպա հասնել. հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Լիբիայի ռազմածովային ուժերին: Զինվորականներին հաջողվել է Տրիպոլիից արևելք՝ Տաջուրա քաղաքի մոտ խորտակված նավից փրկել 26 մարդու: «Ծովում այնքան շատ մահացած մարմին կա»,- ասել է երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Այուբ Քասեմը՝ դժվարանալով նշել դրանց կոնկրետ թիվը: