Բավ է պառակտվել
15-09-2014 11:04

Լիբիան Քաթարին մեղադրում է իսլամիստներին աջակցելու համար

Լիբիայի վարչապետ Աբդալլահ Աբդուռահման աթ-Թանին հայտարարել է, որ Քաթարը զենքով լի երեք օդանավ է ուղարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, որը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:
«Ցավոք, օդանավերը հասել են Տրիպոլիի օդանավակայան»,-ասել է վարչապետը արաբական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Քաթարի կողմից Լիբիայի ներքին գործերին հետագայում եւս միջամտելու դեպքում՝ մենք կքննարկենք դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը»,-ընդգծել է Լիբիայի վարչապետը: