Բավ է պառակտվել
30-07-2014 10:12

Թունիս-Լիբիա սահմանը հավանական է փակվի

Թունիսի ԱԳ նախարար Մոնժի Համդին հայտարարել է, թե երկիրը կարող է փակել Լիբիայի հետ սահմանը՝ հարևան պետությունում անվտանգության ոլորտում իրավիճակի սրման պատճառով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Նրա խոսքով, չի կրկնվի իրավիճակը, որը նման է 2011 թվականին տեղի ունեցածին, երբ Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Թունիս փախստականների հոսք ներխուժեց: «Լիբիայում անվտանգության իրավիճակի սրման դեպքում սահմանը փակ կլինի»,- ասեել է նա: Լիբիայում տիրող իրավիճակն այդ երկրի քաղաքացիներին ստիպում է ապաստան փնտրել հարեւան Թունիսում: Հաղորդվում է, որ երկուշաբթի երկրի հարավ-արևելյան Ռաս Ժդիրի հսկիչ-անցագրային կետով Թունիսի տարածք է մտել մինչեւ 8 հազար լիբիացի: Միարժամանակ հայրենիք են վերադարձել Լիբիայում բնակվող շուրջ հազար թունիսցիներ: