Բավ է պառակտվել
15-03-2014 10:21

6 մարդ է զոհվել Լիբանանում միջհամայնքային բախումների արդյունքում

Լիբանանի Տրիպոլի քաղաքում ալավիների ու սունիների միջհամայնքային բախումների արդյունքում վեց մարդ է զոհվել, 39 մարդ վիրավոր է: Լիբանանի բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի գլխավոր փողոցները և ստուգայցեր կատարել կրակոցների վայրերում։ Գրոհայինների հետ բախման հետևւանքով հինգ զինծառայողներ վիրավորվել են:Ըստ աղբյուրի ալավիներին օգնում է «Հեզբոլլահ» խմբավորումը, որը Սիրիայում պաշտպանում է կառավարական ուժերին։ Սունիներն, ընդհակառակը,  հարևան երկրի ընդդիմության կողմնակիցն են։