Բավ է պառակտվել
24-09-2014 09:17

Լեսբուհիների երեխա որդեգրելու իրավունքը Ֆրանսիական դատարանն օրինականացրեց

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը որոշել է, որ իրար հետ ամուսնացած կանայք մայրական իրավունք ունեն արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնված իրենցից մեկի երեխայի նկատմամբ:
Ավելի վաղ առաջին ատյանի դատարանն արգելել էր որդեգրումն արհեստական բեղմնավորման դեպքում, դա թույլատրվել էր միայն երկսեռ զույգերին: 2013 թ. գարնանը Ֆրանսիայում օրենք էր ընդունվել նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու եւ նույնասեռական զույգերի երեխա որդեգրելու իրավունքի վերաբերյալ: