Բավ է պառակտվել
19-05-2016 13:26

Կործանվել է Փարիզից Կահիրե թռչող A320 օդանավը

Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հաստատել է EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Փարիզից Կահիրե թռչող A320 օդանավի կործանման փաստը: Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիան օդանավեր և նավեր կուղարկի Միջերկրական ծովում անհետացած օդանավի որոնումներին մասնակցելու համար:

Նշենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Փարիզից Կահիրե թռչող A320 օդանավը ռադարների տեսադաշտից կորել է այսօր՝ մայիսի 19-ի գիշերը: Օդանավում եղել է 66 մարդ՝ 56 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ: Ուղեւորներից երեքը երեխաներ են եղել: