11-08-2017 17:32

Հայաստանի հարավում ծագած անտառային հրդեհը շարունակում է բորբոքվել. կրակը գրավել է 500 հա տարածք (Տեսանյութ)

Վանաձորի մարզում շարունակվում է բորբոքվել նախօրեին երեկոյան նկատված հրդեհը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և 80 հա անտառածածկ տարածք:
Ահազանգն այն մասին, որ Արտավան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում, ստացվել էր նախօրեին՝ ժամը 18:50-ի սահմաններում: Ուրբաթ առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավել էր 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ՀՀ ԶՈւ 100 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, դեպքի վայրում է գտնվում նաև Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Առաջին անգամ հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և աշխատանքներին աջակցում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը տրամադրել է ծանր տեխնիկա և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:
Այրվել է 14 էլեկտրասյուն, հոսանքազրկվել է Արտավան գյուղը:
Աշխատանքներին ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռ: Փրկարարներին և հրշեջներին օգնում են անտառտնտեսության աշխատակիցները, պետական բնապահպանական տեսչության աշխատակիցները, ինչպես նաև Արտավան գյուղի բնակիչները: