Բավ է պառակտվել
28-12-2013 14:39

9-ամյա երեխան նվաճել է Անդերի ամենաբարձր գագաթներից մեկը

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից 9-ամյա Թայլեր Արմսթրոնգը, հոր ուղեկցությամբ դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, ով նվաճել է Անդերի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Ակոնկագուան՝ 6.928 մ: Հարյուրավոր մարդիկ զոհվել են այս լեռը նվաճելու ժամանակ։ Հոր խոսքով՝ իր որդին օրական 2 անգամ վեց ամիս շարունակ մարզվե է։

«Շատերը կարծում են, թե մենք ենք ստիպում Թայլերին անել դա, բայց ընդհակառակն է»,- ասել է նա։

«Այնտեղ իսկապես շատ ցուրտ է»,-պատմել է երիտասարդ լեռնագնացը։