Բավ է պառակտվել
22-02-2014 11:03

Ուկրաինայում մասսայական կազմաքանդում են Լենինի արձանները

Ուկրաինայի բողոքի ցույցի մասնակիցները միայն անցած գիշեր Վլադիմիր Լենինի 12 հուշարձան են կազմաքանդել, հայտնում է «Նովայա գազետան»։ Քանդման նախաձեռնողները հիմնականում «Աջ սեկտորի» ակտիվիստներն էին։
Դնեպրոպետրոսկում հուշարձանի քանդման համար վերամբարձ կռունկ են կանչել, սակայն վարորդը, իմանալով, թե ինչի համար են իրեն հրավիրել, թողել հեռացել է։ Մնացած քաղաքներում բեռնատարներ են օգտագործել:Այս ամենին զուգահեռ, «Աջ սեկտորի» ակտիվիստները պահանջել են փակել «Ռեգիոնների կուսակցությունը» և Ոիկրաինայի Կոմունիստական կուսակցությունը։