Բավ է պառակտվել
29-05-2015 08:05

Մայքլ Ջեքսոնին պատկանած ռանչոն վաճառվում է 100 մլն դոլարով

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին պատկանած հայտնի հեքիաթային «Նևերլենդ» ռանչոն 100 մլն դոլարով վաճառքի է դրվել։ Ջեքսոնի սիրելի կացարանի անվանումը փոխվել է և վաճառողների ռեեստորում գրանցվել Sycamore Valley անվանումով։ 2.7 հազար ակր մակերեսով կալվածքից անհետացել են ատրակցիոնների այգին և այնտեղ բնակվող օրանգուտաններն ու փիղը։ Երգիչը կալվածքը գնել էր 1987 թվականին 19.5 մլն դոլարով և վերանվանել «Նևերլենդ»՝ ի պատիվ Փիթեր Փենի մասին ստեղծագործության հեքիաթային կղզու։ Ջեքսոնն այնտեղ ապրել է մոտ 20 տարի, սակայն 2008-ին ստիպված է եղել վաճառել պարտքերի պատճառով։ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկանում, ուժեղ ներգործող դեղանյութերի գերդոզավորումից։