Բավ է պառակտվել
29-01-2014 16:20

՛՛Արաբական գարունը՛՛ կրոնների բարեկամությունը փորձության է ենթարկում. Լավրով

 Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՛՛Արաբական գարունը՛՛ կրոնների բարեկամությունը լուրջ փորձության է ենթարկում և ուղղակիորեն շոշափելի է քրիստոնեության ճակատագիրը:
Նա նշել է, որ այժմ կրոնների միջեւ եղբայրական, բարեկամական կապերը շատ անհրաժեշտ են, քանի որ, ասպես կոչված «արաբական գարնան» գործընթացների շրջապտույտի մեջ անմիջականորեն շոշափվում է քրիստոնյաների ճակատագիրը, որոնք երկու հազար տարի ապրել են այնտեղ հաշտ ու համերաշխ՝ այլ ազգերի ու րոնների հետ միասին:
«Մեր պարտքն է թույլ չտալ, որպեսզի իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով»,-հավելել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: