10-04-2014 09:44

Ուկրաինական հարցերը քննարկելու նպատակով Ջ. Քերրին ու Ս. Լավրովը մեկ օրում երկու հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով մեկ օրվա մեջ երկու հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է գործակալությունը՝ ԱՄՆ պետդեպարտամենտին հղումով։ «Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քերին և արտգործնախարար Լավրովը քննարկել են իրավիճակի խաղաղ լուծման կարևորությունը՝ երկխոսության միջոցով։ Նրանք մերժել են ուժի կիրառումը՝ քաղաքական նպատակների հասնելու համար»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ։ Նրանք նաև քննարկել են Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման հարցերը։
Ավելի վաղ կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը Սերգեյ Լավրովին հաղորդել էր, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում Կիևում, երկրի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով, ներուկրաինական երկխոսություն սկսելու համար։