Բավ է պառակտվել
17-01-2017 13:46

Լավրովը հայտնել է ԱՄՆ-ում դեսպանորդ- խորհրդականին հավաքագրելու փորձի մասին

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլ ամսին ամերիկյան հատուկ ծառայությունները փորձել են հավաքագրել Վաշինգտոնի ռուսական դեսպանատան դեսպանորդ-խորհրդականին:
«Եթե խոսենք հավաքագրման մոտեցումների մասին, ասեմ, որ մենք չենք բարձրաձայնել դրա իրական վիճակագրության մասին: Բայց վերջին շրջանում, վերջին մի քանի տարում, հատկապես Օբամայի վարչակազմի երկրորդ ժամկետի ընթացքում, մեր դիվանագետների հանդեպ նման թշնամական ակտիվություն սկսվեց»,- այս մասին հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամաանկ ասել է Լավրովը:
ԱԳՆ ղեկավարի խոսքերով. « Անցած տարի ապրիլ ամսին, աննախադեպ բան տեղի ունեցավ, դեսպանատան երկրորդ մարդու մակարդակով, դեսպանորդ- խորհրդականի մակարդակով հավաքագրման փորձ էր իրականացվել՝ համագործակցելու առաջարկով»:
Լավրովը նաև նշեց, որ բարձր օղակի մեկ այլ դիվանագետի էլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները. « փորձել են հավաքագրելու առաջարկ անել: Նրա բացակայության ժամանակ 10 հազար դոլար են խցկել նրա մեքենան: Այդ փողերը յուրացվել են մեր հաշվապահության կողմից և այժմ ծառայում են ռուսական պետության բարօրրությանը՝ եթե դա որևէ մեկին կհետաքրքրի»,- ընդգծել է Լավրովը: