Բավ է պառակտվել
17-02-2014 10:56

Լատվիական դասագրքում ԼՂՀ-ն անկախ պետություն է ներկայացված. Ադրբեջանցիները զայրացած են

2013թ-ին լույս է տեսել լատվիական ՛՛Նոր աշխարհագրությու՛՛ դասագիրքը, որտեղ Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են, որպես անկախ պետություններ: Ըստ ադրբեջանական haqqin.az կայքի, այս մասին տեղեկացրել են Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները:
Դասագիրքը նախատեսված է միջին դասարանների աշակերտների համար: Այս փաստը զայրացրել է Լատվիայում ապրող ադրբեջանցիներին, նրանք լրատվամիջոցներով ցանկանում են բարձրաձայնել տեղի ունեցածը:
Ադրբեջանական կողմը հրապարակմանը դեռևս չի անրադարձել: