Բավ է պառակտվել
17-05-2014 09:56

Լաոսում բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող օդանավը վթարի է ենթարկվել

Շաբաթ օրը Լաոսում բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող ռազմաօդային ուժերի օդանավը վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում, փոխանցում է պաշտպանության նախարարության աղբյուրը:

«Լաոսի ՌՕՈՒ օդանավը, որտեղ եղել է 14 մարդ, այդ թվում նաեւ` բարձրաստիճան պաշտոնյաներ, վթարի է ենթարկվել Սիենգ Կուանգ նահանգի ճանապարհին: Պատվիրակությունն ուղեւորվում էր Լաոսի ժողովրդական բանակի երկրորդ դիվիզիայի հոբելյանի տոնակատարությանը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ վթարի պատճառով հետաձգվել են երկրորդ դիվիզիայի 55-ամյակին նվիրված բոլոր տոնական միջոցառումները, այդ թվում նաեւ զինվորական շքերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: