Բավ է պառակտվել
05-04-2014 12:05

Ղրիմցիներն, ովքեր ռուսական քաղաքացիություն չունեն, 90 օրից ավել թերակղզում չեն կարող մնալ

Ղրիմցիները, որոնք չեն ձեւակերպի ռուսական քաղաքացիություն, 90 օրից ավելի չեն կարող թերակղզում մնալ, հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության պետ Ֆեոդոր Կարպովեցը Սիմֆերոպոլում կայացած մամուլի ասուլիսում: Նրանք պետք է միգրացիոն հաշվառում անցնեն եւ ժամանակավոր բնակության թույլտվություն ձեւակերպեն, աշխատանքային թույլտվություն, պատենտ կամ կեցության իրավունք՝ ՌԴ օրենքներին համապատասխան։ «Հաշվառման չներկայանալ ղրիմցիները կարող են թերակղզի մտնելու պահից 90 օրվա ընթացքում միայն։ Նույնը վերաբերում է այն ղրիմցիներին, ովքեր չեն ցանկանա ՌԴ քաղաքացիություն ստանալ, բայց կմնան Ղրիմում», - նշել է Կարպովեցը։ Անձնագրերի հանձնումը կշարունակվի նաեւ այդ ընթացակարգի համար սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո։