Բավ է պառակտվել
25-03-2014 10:14

ԱՄՆ-ում աղջիկները հայրերին մինչեւ ամուսնանալը կույս մնալու խոստում են տալիս (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ 14 տարի է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում անցկացվում է բավականին տարօրինակ  հոգևոր ծես`«Անարատության պարահանդես» անվամբ: Մասնակցում են հայրերն` իրենց 12-ամյա դուստրերի հետ:

Տոնական արարողության ժամանակ աղջիկները հայրերին հանդիսավոր խոստանում են, որ կույս կմնան մինչև ամուսանանալը: Խիստ ոճով հագնված հայրերն էլ իրենց հերթին երդվում են պաշտպանել իրենց աղջիկների կուսությունը: Երդվում են ծնկաչոք` կաթոլիկական մեծ խաչի առաջ: Ծեսն ավարտվում է նրանով, որ աղջիկներին հանձնում են հատուկ «կուսության մատանիներ», որոնք նրանք պետք է կրեն մինչև հարսանիք: