Բավ է պառակտվել
08-02-2016 09:49

Քրդերը պահանջում են դադարեցնել Թուրքիայում քրդական բնակչության ցեղասպանությունը

Մի քանի հարյուր քուրդ ակտիվիստներ Իրաքի Էրբիլում հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ և միջազգային հանրությունից պահանջում են դադարեցնել Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Քրդական Բանվորական Կուսակցության ստորաբաժանումների շարունակական ոչնչացումը:
«Ցույցի նպատակն ամբողջ աշխարհին, բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին Թուրքիայի կողմից Սիրիայի Ջիզրայի, Սիլոպի և այլ վայրերերի քրդերի վրա հարձակումների մասին պատմելն է: Այդ հարձակումների նպատակը քուրդ ժողովուրդն է` Քրդստանի գոյության իրավունքի մերժումը», - ասել է ցուցարարներից մեկը:
Հունվարին Թուրքիան հարավ-արևելքում մի շարք ռազմական գործողություններ էր սկսել քուրդ անջատողականների դեմ: Քրդերով բնակեցված քաղաքներում տանկեր էին մտցվել, իսկ տեղական բնակչության ցույցը ցրվել էր ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով: