23-01-2017 16:00

Կուբայացի գրաֆիտիստ Էլ Սեքստոն ազատ է արձակվել խիստ ռեժիմի գաղութից

Կուբայացի փողոցային նկարիչ Դանիլո Մալդոնադո Մաչադոն, ով հայտնի է Էլ Սեքստո (« Վեցերորդ»)կեղծանվամբ, ազատ է արձակվել խիստ ռեժիմի գաղութից: 
Նոյեմբերին հաղորդվել էր, որ նկարչի վերջին կալանավորման համար պատճառ է հանդիսացել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան տոնակատարությունը պատկերող տեսանյութը, որը տեղադրվել էր սոցկայքերում:
Այդ ժամանակ 13 հազարից ավելի մարդ ստորագրել էր change.org կայքում տեղադրված՝ գրաֆֆիտիստին ազատ արձակելու պահանջով խնդրագիրը: Եվ Մաչադոն առանց որևէ բացատրության ազատ էր արձակվել իշխանությունների կողմից:
Էլ Սեքստոյին առանց մեղադրանք ներկայացնելու գրեթե երկու ամիս պահել են Հավանայի մոտակայքում գտնվող «El Combinado del Este» կոչվող ուղղիչ հաստատությունում:
2014 թ. դեկտեմբերից սկսած, սա նկարչի արդեն երրորդ ձերբակալությունն է: Առաջին ձերբակալությունը կապված էր հեղինակի աշխատանքներից մեկի հետ, որում Ռաուլ ու Ֆիդել Կաստրոները պատկերված էին խոզերի տեսքով:


Դանիլո Մալդոնադո Մաչադոն նկարիչ և մարդու իրավունքների համար պայքարող մարտիկ է, ով մի քանի անգամ ձերբակալվել էր Կաստրոյի օրոք: 2015թ. ապրիլին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպմանը բարձրացրեցլ էր« կուբայական նկարիչներից ամենահետապնդվողը» ճանաչված Մաչադոյի հալածանքի թեման: