Բավ է պառակտվել
19-04-2014 20:48

Կուբանում ավտովթարի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են զոհվել

Կուբանում երեք մարդ է զոհվել ոստիկանի մեղքով տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում: Այս մասին հայտնում է ՛՛Ինտերֆաքս՛՛ գործակալությունը:

ՆԳՆ քաղաքային վարչության տվյալներով, Renault Megane մակնիշի ոստիկանական ավտոմեքենայի վարորդը ՛՛Կովկաս՛՛ մայրուղու վրա հակադարձ երթեւեկության գոտի է մտել, որտեղ եւ բախվել է ВАЗ-21140 մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի արդյունքում մահացել են ВАЗ-21140-ի վարորդը եւ երկու ուղեւորներ: Եվս երկու տուժածների, մեկական` յուրաքանչյուր մեքենայից, հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ գործակալությունն իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ ավտովթարի երեք զոհերը Հայաստանի քաղաքացիներ են:

Նույն աղբյուրից ստացված տեղեկություններով, օրինապահը փորձել է փախուստի դիմել, սակայն նրան կանգնեցրել են: Ներկայումս ծառայողական քննություն է ընթանում, որի արդյունքում ոստիկանը կհեռացվի ներքին գործերի մարմիններից եւ քրեական պատասխանատվության կենթարկվի: